Մատչելիության հղումներ

«Լրատվական թակարդ»․Մոսկվայի արձագանքը Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու լուրին


Վրաստանի և Ռուսաստանի դրոշները
Վրաստանի և Ռուսաստանի դրոշները

Մոսկվան արձագանքել է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին։

Ռուսաստանի արտգործնախարարությունից «Ռիա Նովոստի» գործակալությանը փոխանցել են, որ «իմաստ չեն տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից տիրաժավորվող տարատեսակ «թակարդները»։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունները։

Ավելի վաղ Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ 2008 թվականին օգոստոսյան պատերազմից հետո խզված ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն միայն վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացիայից հետո։

Վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունն էր նախօրեին գրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը, հնարավոր է, աշխատում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG