Մատչելիության հղումներ

«Վրաստանի ղեկավարությունը պատերազմ չի ուզում»․ Աբխազիայի ԱԳՆ


«Ես վստահ եմ, որ Վրաստանը պատերազմի չի հրահրի», - հայտարարել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Ինալ Արձինբան։

Սոչիում ընթացող «Երիտասարդության միջազգային փառատոնի» ընթացքում աբխազական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե վրացական ղեկավարությունը հասկանում է, որ Աբխազիայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը պատերազմ է նաև Ռուսաստանի դեմ։

«Փառք Աստծո, վրացական կառավարությունը խոհեմ է, պատերազմ որևէ մեկին պետք չէ, այդ թվում՝ Վրաստանին։ Բացի այդ, այսօր առկա իրավական-պայմանագրային ողջ բազայի համաձայն Աբխազիայի դեմ ագրեսիան հարձակում է նաև Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ իսկ պատճառով ես վտահ եմ, որ Վրաստանը նման քայլի չի դիմի», - հայտարարել է Արձինբան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG