Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Իրանի առաջնորդները Սիրիայի հարցով հանդիպել են Կահիրեում


Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում, 19-ը դեկտեմբերի, 2024թ․
Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում, 19-ը դեկտեմբերի, 2024թ․

Թուրքիայի և Իրանի առաջնորդները հանդիպել են Կահիրեում՝ ութ մուսուլմանական երկրների գագաթնաժողովում, առաջին անգամ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո:

Երկու երկրները գտնվում էին Սիրիայի երկարատև քաղաքացիական պատերազմի հակառակ կողմերում․ Թուրքիան աջակցում էր Ասադի հակառակորդներին, իսկ Իրանը՝ Ասադի իշխանությանը:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր երկիրը «ցանկանում է տեսնել Սիրիա, որտեղ գերակայում են կայունությունն ու անվտանգությունը», և «ահաբեկչությունն արմատախիլ է արված», ասվում է Թուրքիայի նախագահականի՝ հինգշաբթի երեկոյան տարածած հայտարարությունում։

Էրդողանը նաև ընդգծել է «Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության» պաշտպանության կարևորությունը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակի հայտարարության մեջ ևս շեշտվում է, որ «Սիրիայի տարածքային ամբողջականության ամենափոքր խախտումն անգամ լիովին անընդունելի է»։

Փեզեշքիանը հավելել է, որ մահմեդական երկրները «պետք է պատասխանատվությամբ գործեն» տարածաշրջանում Իսրայելի «հանցագործությունների» դեմ։

XS
SM
MD
LG