Մատչելիության հղումներ

Ամերիկացի դիվանագետները Դամասկոսում են, կհանդիպեն Սիրիայի նոր իշխանությունների հետ․ BBC


Դամասկոս, 16-ը դեկտեմբերի, 2024թ․
Դամասկոս, 16-ը դեկտեմբերի, 2024թ․

Ամերիկացի դիվանագետները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում են, նրանք նախատեսում են հանդիպել Սիրիայի նոր իշխանությունների հետ, հաղորդում է BBC-ին։

Դիվանագետների այցը հաջորդում է ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների վերջին այցերին:

BBC-ին նշում է, որ վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա ամերիկացի դիվանագետների առաջին պաշտոնական այցն է Դամասկոս։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը, պատանդների ազատ արձակման հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ռոջեր Քարսթենսը և Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Դանիել Ռուբինշտեյնը։

«Նրանք կհանդիպեն սիրիացի ժողովրդի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստների, համայնքի անդամների և սիրիացի առաջնորդների հետ՝ քննարկելու Սիրիայի ապագայի տեսլականն ու ԱՄՆ-ի աջակցությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Վաշինգտոնը Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

BBC-ն նշում է, որ Վաշինգտոնը մի շարք պայմաններ է դնում՝ նախքան խմբավորմանն ահաբեկիչների ցանկից հանելը, որը կարևոր քայլ կլինի պատժամիջոցների մեղմացման առումով, ինչի կարիքն այսօր Դամասկոսը շատ ունի։

Դիվանագետները Դամասկոսում նաև լրացուցիչ տեղեկություններ են փնտրում՝ ամերիկացի լրագրող Օսթին Թայսիի մասին, ով առևանգվել է 2012 թվականին:

Նախկին ծովային հետևակային Թայսը Սիրիա էր ժամանել որպես անկախ լրագրող՝ նախագահ Բաշար Ասադի դեմ ծագած ապստամբությունը լուսաբանելու նպատակով, սակայն առևանգվել էր անհայտ անձանց կողմից։ Թայսի ընտանիքը պնդում էր, որ նա գտնվում է սիրիական բանտում։ Պաշտոնական Դամասկոսն այն ժամանակ հերքում էր՝ պնդելով, որ Թայսի ճակատագրի մասին որևէ տեղեկության չի տիրապետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG