Բաքվում անցկացվող COP29-ի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են կենդանիների պաշտպան Քյամրան Մամեդլին և լրագրողներ, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ակտիվիստը բողոքի ակցիա էր իրականացնում «Ադրբեջանի իշխանությունները փողոցներում սպանում են շների» գրությամբ պաստառը վեր պարզած։ Քիչ անց ոստիկանները նրան բերման են ենթարկել։
«Թուրան»-ը հավելում է , որ նույն ակցիայի ժամանակ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել ակցիան լուսաբանող երկու լրագրող, առգրավվել են նրանց հեռախոսները։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանց գտնվելու վայրն անհայտ է։