Մատչելիության հղումներ

«Ալիևի հայտարարություններն անընդունելի են»․ ֆրանսիացի նախարար չի մեկնի Բաքու


Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշեր, արխիվ
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշեր, արխիվ

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերը հայտարարել է, որ չի մեկնի Բաքու՝ կլիմայի փոփոխության գլոբալ COP29 համաժողովին։

Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններն անընդունելի է համարել։

Ալիևն իր ելությում Ֆրանսիային մեղադրել էր «հանցագործությունների» և «մարդու իրավունքների ոտնահարման» մեջ Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նոր Կալեդոնիայում, որտեղ այս տարի 13 մարդ է սպանվել մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում։

«Նախագահ Ալիևի խոսքերն ընդդեմ Ֆրանսիայի և Եվրոպայի, Բաքվում COP29-ի բացմանը, անընդունելի են», - ասել է Պանիեր-Ռունաշերը Ֆրանսիայի Սենատում, հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարը «կլիմայի փոփոխության դեմ պայքարն օգտագործում է ամոթալի անձնական օրակարգի համար»։

Ադրբեջանի «դռները դեռ բաց են», հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար և COP29-ի նախագահության գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևը՝ արձագանքելով Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարի այցի չեղարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG