Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ի խմբային մրցաշարը վաղվանից անցնում է ամփոփիչ փուլ


Դրվագ Եվրո 2024-ի Իսպանիա-Խորվաթիա հանդիպումից, որում իսպանացիները հաղթեցին 3:0 խոշոր հաշվով, Բեռլին, 15-ը հունիսի, 2024թ.
Դրվագ Եվրո 2024-ի Իսպանիա-Խորվաթիա հանդիպումից, որում իսպանացիները հաղթեցին 3:0 խոշոր հաշվով, Բեռլին, 15-ը հունիսի, 2024թ.

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային մրցաշարը վաղվանից անցնում է ամփոփիչ փուլ՝ հունիսի 23-26-ը վեց խմբերում կկայանան վերջին երկուական հանդիպումները:

Այս պահի դրությամբ իրենց ելքը հաջորդ փուլ՝ անկախ վերջին հանդիպման արդյունքից, ապահովել են մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի, ինչպես նաև Իսպանիայի հավաքականները:

1/8 եզրափակիչ են դուրս գալիս 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված 12, ինչպես նաև երրորդ հորիզոնականը լավագույն արդյունքներով զբաղեցրած 4 թիմերը:

1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 29-ից հուլիսի 2-ը, հուլիսի 5-6-ը և հուլիսի 9-10-ը, եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:

XS
SM
MD
LG