Մատչելիության հղումներ

Մոսկվան և Փհենյանը ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել


Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպում Փհենյանում, 19-ը հունիսի, 2024թ․
Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպում Փհենյանում, 19-ը հունիսի, 2024թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն այսօր Փհենյանում «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագիր են ստորագրել, որը փոխարինելու կգա երկու երկրների միջև նախկինում ստորագրված նմանատիպ փաստաթղթերին։

Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը «հիմնարար բնույթ ունի, որը երկկողմ հարաբերությունների համար հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով»։

«Այս համաձայնագիրը նոր դարաշրջան է բացում մեր երկկողմ հարաբերություններում։ Այն միտված է հարաբերությունների խորացմանը քաղաքական, տնտեսական և ռազմական ասպարեզներում», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը։

Պուտինը Փհենյանում չէր եղել 2000 թվականի հուլիսից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատելիորեն ակտիվացել են երկկողմ փոխայցելությունները տարբեր մակարդակներում։ Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանն ամեն կերպ ընդգծում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG