Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության Аurus մակնիշի մեքենա է նվիրել։
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ սա թվով երկրորդ Аurus-ն է, որ ռուսական կողմը նվիրում է Հյուսիսային Կորեայի ղեկավարին։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր հյուսիկորեացի պաշտոնակցին նաև «թեյի սպասք և ծովակալի դաշույն է նվիրել»։