Մատչելիության հղումներ

Պուտինը ժամանել է Հյուսիսային Կորեա


Կիմ Չեն Ընy Փհենյանի օդանավակայանում դիմավորում է Պուտինին, 18-ը հունիսի, 2024թ․
Կիմ Չեն Ընy Փհենյանի օդանավակայանում դիմավորում է Պուտինին, 18-ը հունիսի, 2024թ․

Պետական այցով Փհենյանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։

ՏԱՍՍ-ը նշում է, որ երկու երկրների ղեկավարները ողջ օրը կանցկացնեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ համաշխարհային քաղաքականության արդի հարցերի լայն շրջանակ։

Փհենյանի օդանավակայանում Պուտինին դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։

Պուտինը Փհենյանում չի եղել 2000 թվականի հուլիսից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատելիորեն ակտիվացել են երկկողմ փոխայցելությունները տարբեր մակարդակներում։ Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանն ամեն կերպ ընդգծում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացումը:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մեղադրում են Հյուսիսային Կորեային Ռուսաստանին զենք, ներառյալ բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար, որոնք կիրառվում են Ուկրաինայի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 18-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ճեպազրույցում, հայտարարեց, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցում են Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Իրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG