«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ Երևանի Սարյան փողոց է գնացել՝ այնտեղ անցկացվող «Գինու օրեր»-ին մասնակցելու։
«Գնանք, գնահատենք մարդկանց աշխատանքը: Այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում են, մասնակից են: Մեր միջոցառումն է սա», - նախքան այնտեղ գնալն ասաց նա:
Բագրատ սրբազանը մոտենում էր տաղավարներին, զրուցում։
Կիրանցից սկիզբ առած շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը։
Վերջին օրերին հայտարարեցին՝ փուլային պայքարի են դուրս եկել՝ այցեր մարզեր, հանրահավաքներ, կառավարական շենքերի մոտ ցույցեր։ Ընդդիմության վարչապետի թենածուն նաև երկխոսություն է պահանջում իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա պահանջը, ըստ իշխանական պատգամավորների, մերժվել է:
Իշխանությունները հայտարարում են՝ երկրում ներքաղաքական լարված իրավիճակ չկա, հավելում, թե շարժումը մարում է։