Մատչելիության հղումներ

Լիլիթ Գալստյան. Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դատապարտված է հաջողության


Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մերժում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը «մարած» որակող «պիտակավորումները և գնահատականները, որին լծվել է քաղաքական մեծամասնությունը և նրան սպասարկող միջավայրը»:

«Ազատությանը» տված հարցազրույցում դաշնակցական պատգամավորը վստահեցրեց՝ բացարձակապես չի կիսում տեսակետը, որ շարժումը մարում է, հակառակը՝ տեսնում է, և ոչ միայն ինքը, այլև իր քաղաքական ուժը և առհասարական ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ շատերը տեսնում են, որ «այս շարժումը բացառիկ մեծ ներուժ ունի՝ ներուժ, որը դեռ ընթացքում բացվելու մեծ հավանականություն ունի»:

«Եվ, ըստ էության, մարտավարությունը, որը որդեգրել է Բագրատ սրբազանը և այն անհատները, ինչու չէ՝ նաև քաղաքական ուժերը, որոնք ձևավորել են այդ շարժումը, այդ մարտավարության մեջ որդեգրվել է, որ առաջիկայում նաև այցեր և հանդիպումներ կլինեն հանրապետության մի շարք մարզերում: Այնպես որ, շարժումը երկու իմաստով՝ նախ, մեծ պոտենցիալ ունի՝ հանրային տարբեր խավեր ընդգրկելու իմաստով, և ամենակարևորը՝ հանրային մեծ սպասում և հանրային պատվեր կա՝ ուղղակի փոխելու Հայաստանի այս աղետալի ընթացքը», - նշեց Գալստյանը:

Ընդդիմադիր խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ «քաղաքական լավ գործիքակազմ, մտածված, բազմաշերտ գործիքակազմ որդեգրելու պարագայում ուղղակի շարժումը դատապարտված է հաջողության»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG