Մատչելիության հղումներ

Նույն ուղղաթիռում գտնվող իմամը «երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել ինքնազգացողությունից»


Նախագահի շարասյան մաս կազմող ուղղաթիռը մայիսի 19-ի առավոտյան
Նախագահի շարասյան մաս կազմող ուղղաթիռը մայիսի 19-ի առավոտյան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ նույն ուղղաթիռում գտնվող Թավրիզի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել ինքնազգացողությունից, այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։

«Միջադեպից քիչ անց մեզ հաջողվել է երկու անգամ կապ հաստատել Թավրիզի ուրբաթօրյա իմամի հետ, և նա ասել է, որ իրեն լավ չի զգում և լսում է շտապօգնության մեքենաների ձայնը»,- ասել է Սաֆարին Իրանի պետական IRIB հեռուստաալիքի եթերում։

Փոխնախարարն այլ մանրամասներ չի հայտնել։

XS
SM
MD
LG