Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջընթացի մասին հուսադրող լուրը, X-ի էջում գրել է է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։
Նա հույս է հայտնել, որ շատ շուտով առաջընթաց կտեսնեն այս կարևոր գործում, որոնք կհանգեցնեն այնպիսի արդյունքների, որից կշահեն թե՛ երկրները, թե՛ ավելի լայն տարածաշրջանը։
Ապրիլի 19-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել։