Մատչելիության հղումներ

ՀՀ-ն արգելափակեց Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում


Վլադիմիր Սոլովյով, արխիվ
Վլադիմիր Սոլովյով, արխիվ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում:

Ըստ հաղորդագրության՝ նման որոշման հիմքը Հեռոստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «ՀՌՀ» կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումներն են։

Դեռ այս տարվա փետրվարին պաշտոնական Երևանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը խախտելու համար՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»։

Փետրվարի 25-ին «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում մի քանի անգամ հիշատակվել է Հայաստանի ու նրա ղեկավարության անունը, և մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչել։

XS
SM
MD
LG