Մատչելիության հղումներ

Պեսկով. Դեռ վաղ է խոսել ՌԴ-ի արձագանքի մասին Crocus-ի ահաբեկչությանը Ուկրաինայի առնչության դեպքում


Դեռևս տեղին չէ քննարկել Մոսկվայի արձագանքը, եթե հաստատվի Կիևի մասնակցությունը Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, հիմա հետաքննություն է ընթանում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին՝ եթե հաստատվի Կիևի ներգրավվածության փաստը, այն կազդի՞ խաղաղ բանակցություններին՝ Մոսկվայի պատրաստակամության վրա, Պեսկովը պատասխանել է․ - «Հետաքննություն է ընթանում, «եթե»-ներով խոսելն այժմ տեղին չէ»։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ - «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, այս ոճրագործությունը «կարող է պարզապես մեկ ազդնշանը լինել նրանց մի շարք փորձերի, ովքեր 2014 թվականից ի վեր Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները տեսնում են, որ ԱՄՆ-ը, հղում անելով իր հետախուզական տվյալներին, փորձում է համոզել աշխարհին, որ Մոսկվայի ահաբեկչության մեջ Կիևի հետք չկա: Սակայն, ըստ Ռուսաստանի նախագահի, հետախուզական ծառայությունները պետք է պատասխանեն նաև հետևյալ հարցերին՝ «արդյո՞ք ծայրահեղական իսլամիստները հետաքրքրված են Ռուսաստանին հարվածելով, ինչպե՞ս են նրանք գնացել ահաբեկչության մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում»։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է, 182 մարդ վիրավորվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հերքել են Կիևի առնչությունը ահաբեկչությանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG