Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է, 182 մարդ վիրավորվել է։ Այդ մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է։ Զոհվածների թվում կան երեք երեխաներ։ Մահացածների նույնականացումը շարունակվում է»,- ասել է Բաստրիկինը։
Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 182 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
«Մենք գիտենք, թե ում ձեռքով է այդ վայրագությունը կատարվել Ռուսաստանի և մեր ժողովրդի նկատմամբ։ Բայց մեզ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն»,- ասել է նախագահը։
«Մեր հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի ընթացքում մենք պետք է ստանանք մի շարք հարցերի պատասխաններ»,- այսօր ասել է նախագահ Պուտինը։