Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Հաղորդվել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների: