Եթե Ֆրանսիական կոնտինգենտը հայտնվի Ուկրաինայում դրանց «համակարգված ոչնչացումը», կլինի «ոչ թե ամենադժվարներից, այլ չափազանց կարևոր խնդիրներից», Տելեգրամի իր էջում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ շեշտելով․ - «Փաստորեն, լավ կլիներ, որ անհանգիստ ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ»։
«Անհնար է թաքցնել պրոֆեսիոնալ զինվորականների զանգվածային մահը», - գրել է Մեդվեդևը՝ շեշտելով․ - «Նրանց ոչնչացումը լինելու է մեր Զինված ուժերի առաջնահերթ ու փառավոր խնդիրը։ Բայց Ֆրանսիայի ղեկավարության աքլորների համար դա հավասարազոր կլինի գիլյոտինի: Նրանց կտոր-կտոր կանեն զայրացած հարազատներն ու ընդդիմության չար ներկայացուցիչները, որոնց ասել են, թե Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իսկ Եվրոպայում մնացած անհանգիստ ապուշների համար լավ դաս կլինի»։
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ Փարիզում փետրվարի վերջին մոտ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է Մոսկվայի հետ հակամարտությունում Կիևին հետագա աջակցություն տրամադրելու հարցը և արծարծվել է Ուկրաինա ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը:
Էմանյուել Մակրոնի խոսքով` մասնակիցները համաձայնության չեն հասել, սակայն ապագայում նման տարբերակը բացառել չի կարելի։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ պարզաբանել է՝ երբ Մակրոնը խոսում էր Ուկրաինա զորք ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին:
«Մակրոնը նկատի ուներ միայն ուկրաինացի զինվորներին ուղղակիորեն Ուկրաինայում մարզելու հնարավորությունը, այլ ոչ թե երկրի սահմաններից դուրս, ինչպես հիմա է տեղի ունենում», - ասել է Կուլեբան՝ հավելելով՝ Կիևը երբեք մարդկանց ուղարկելու հարցում չի արել, Կիևին նախևառաջ զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռներ են պետք՝ «օկուպացված տարածքներում ռուսական հրամանատարության նյութատեխնիկական ապահովման կենտրոնները ոչնչացնելու համար»: