Մատչելիության հղումներ

Խոսելով զորք ուղարկելուց՝ Մակրոնը նկատի ուներ ուկրաինացիներին մարզելու հնարավորությունը. Կուլեբա


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբա, արխիվ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբա, արխիվ

Խոսելով Ուկրաինա զորք ուղարկելու մասին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նկատի ուներ ուկրաինացի զինվորներին Ուկրաինայում, այլ ոչ թե արտասահմանում մարզելու համար զինվորականների ուղարկելու հնարավորությունը: Այդ պարզաբանումը, La Stampa իտալական թերթի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում տվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Երբ Մակրոնը խոսում էր Ուկրաինա զորք ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին: Մակրոնը նկատի ուներ միայն ուկրաինացի զինվորներին ուղղակիորեն Ուկրաինայում մարզելու հնարավորությունը, այլ ոչ թե երկրի սահմաններից դուրս, ինչպես հիմա է տեղի ունենում», - ասել է Կուլեբան:

Նա ավելացրել է, որ Կիևը երբեք մարդկանց ուղարկելու հարցում չի արել։ Կուլեբայի խոսքով, Կիևին նախևառաջ զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռներ են պետք՝ «օկուպացված տարածքներում ռուսական հրամանատարության նյութատեխնիկական ապահովման կենտրոնները ոչնչացնելու համար»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ Փարիզում փետրվարի վերջին մոտ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է Մոսկվայի հետ հակամարտությունում Կիևին հետագա աջակցություն տրամադրելու հարցը և արծարծվել է Ուկրաինա ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը:

Մակրոնի խոսքով` մասնակիցները համաձայնության չեն հասել, սակայն ապագայում նման տարբերակը բացառել չի կարելի։

XS
SM
MD
LG