Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվել են երկրորդական պատժամիջոցների կիրառման նոր համակարգի շուրջ:
Hurriyet թերթի փոխանցմամբ, այդ համաձայնությամբ պատժամիջոցների կենթարկվեն ռուսական ընկերությունների հետ համագործակցող օտարերկյրա ընկերությունները:
Նախկինում ԱՄՆ-ի կողմից անմիջապես երկրորդական պատժամիջոցներ են սահմանվել մի շարք թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն են իրականացրել։
Նոր համաձայնագրով՝ ԱՄՆ-ը նախ ծանուցելու է թուրքական կողմին կասկածելի ընկերությունների գործունեության մասին։ «Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքների մասին տեղեկացնի ԱՄՆ-ին, ինչից հետո «անհրաժեշտության դեպքում միջոցներ կկիրառվեն», - գրել է թերթը։
Հունվարին հայտնի դարձավ, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ՝ չցանկանալով ԱՄՆ-ի կողմից ենթարկվել երկրորդական պատժամիջոցների։
Թուրքիայի գրեթե բոլոր բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները Ռուսաստանի վարկային կազմակերպությունների հետ և դադարեցրել են վճարումները:
Իրավիճակը վատթարացել է 2023 թվականի դեկտեմբերին, երբ ուժի մեջ է մտել Եվրամիության պատժամիջոցների 12-րդ փաթեթն, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ, իր հերթին, վավերացրել է երկրորդական պատժամիջոցների հրամանագիրը։
Երկու փաստաթղթերն էլ ընդունվել են ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսների վարած պատերազմի շարունակման։