Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ միշտ կլինեն, քանի դեռ Մոսկվան անկախ քաղաքականություն է վարում. Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները միշտ կլինեն, քանի դեռ Ռուսաստանն անկախ քաղաքականություն է վարում, դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու աշխատանքը կշարունակվի: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը Եվրոպական միությունում մարտի 18-ին համաձայնեցնելու մասին հաղորդագրությանը:

«Պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր պատժամիջոցի պարագայում մենք որոնում ենք մեզ հասցվող վնասը նվազագույնի հասցնելու, պաշտպանվելու և արձագանքելու ուղիներ»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ մարտի 18-ին կայանալիք ԵՄ արտգործնախարարների ժողովին ընդառաջ աշխատանք է արվում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կազմելու ուղղությամբ:

Այդ նոր փաթեթը ենթադրելու է կոշտ պայքար նախորդ 13 փաթեթներում ընդգրկված սահմանափակումները տարատեսակ ուղիներով շրջանցելու փորձերի դեմ:

Նոր պատժամիջոցների ցանկում կներառվեն տարբեր երկրներում գործող ընկերություններ և անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի օգնում են Մոսկվային շրջանցել արգելքները և ներմուծել կամ արտահանել ԵՄ-ի կողմից արգելված արտադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG