Եվրոպական միության Խորհուրդն այսօր պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։
Դրանք սահմանվում են 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Չինաստանի, Շրի Լանկայի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի և Թուրքիայի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների շրջանցմանն աջակցելու համար:
ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին բաղադրիչներ տրամադրող 27 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ:
Պատժամիջոցների 13-րդ փաթեթով՝ ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ԱԹՍ-ների և էլեկտրական տրանսֆորմատորների մասերի մատակարարման վերաբերյալ։
Ի պատասխան Եվրամիության նոր պատժամիջոցների՝ Մոսկվան ընդլայնել է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից զրկված եվրոպական կառույցների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների ցանկը։ Մոսկվան անարդար է համարում արևմտյան պետությունների քաղաքական և տնտեսական պատժամիջոցները: