Այսօր Իսրայելը Փարիզում կմասնակցի ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի հետ բանակցություններին, որոնց օրակարգում հրադադար հաստատելու և պատանդներին ու կալանավորներին ազատելու հարցերն են:
Իսրայելի պատերազմական կաբինետը հավանություն է տվել Մոսադի (իսրայելյան հետախուզության ծառայության) ղեկավար Դեյվիդ Բարնեայի գլխավորած բանակցողներին ուրբաթ օրը Փարիզ գործուղելուն:
Հնարավոր գործարքի իրականացման դեպքում ազատ կարձակվեն «Համաս»-ի կողմից պատանդառված ավելի քան հարյուր իսրայելցիներ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնզը, Քաթքրի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պատանդների հարցով բանակցողներն ընդլայնված լիազորություններ են ստացել: