Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը՝ անցանկալի անձ Իսրայելում


Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արխիվ
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արխիվ

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հրեական պետությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել, քանի դեռ ներողություն չի խնդրել Իսրայելը Հիտլերյան Գերմանիայի հետ համեմատելու համար։

«Մենք չենք ների և մենք չենք մոռանա․ իմ և Իսրայելի քաղաքացիների անունից ես նախագահ Լուլային տեղեկացրել եմ, որ նա պերսոնա նոն գրատա է Իսրայելում, քանի դեռ ներողություն չի խնդրել և չի հրաժարվել իր խոսքերից», - X-ում գրել է Կացը։

Բրազիլիայի նախագահը փետրվարի 18-ին հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակչության կոտորածներն իրենց բնույթով կարելի է համեմատել հրեաների դեմ Հիտլերի հանցագործությունների հետ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բրազիլիայի նախագահի խոսքերը «ամոթալի» է որակել և պնդել, որ «Իսրայելի գործողությունները Հոլոքոստի և Հիտլերի հետ համեմատելը նշանակում է հատել կարմիր գիծը»։

Գազայում պատերազմը սկսվել է Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որի ընթացքում զոհվել է 1200 իսրայելցի ևս 253 մարդ էլ գերեվարվել։

Իսրայելի պատասխան օդային և ցամաքային հարձակումների հետևանքով ավելի քան 29 մարդ մարդ է զոհվել՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հազարավոր կանայք և երեխաներ։

XS
SM
MD
LG