Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ուշ երեկոյան ժամանել է Երևան։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարար Սուրեն Պապիկյանն էլ Ֆեյսբուքում գրում է, որ ֆրանսիացի գործընկերը պաշտոնական այց է կատարում իր հրավերով:
Պաշտպանության նախարարությունը և նախարարը Ֆեյսբուքում ֆրանսիական պատվիրակության դիմավորման տեսանյութ և լուսանկարներ են հրապարակել։
Երևանը և Փարիզն անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ժամանել է Ֆրանսիա, պատվիրակության կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։
Փաշինյանի հետ երկկողմ բանակցություններից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ կշարունակեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Ավելի ուշ Մակրոնը նաև X-ում գրառում կատարեց՝ վերահաստատելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։
Հայ-ֆրանսիական համագործակցությանն Ադրբեջանը կոշտ է արձագանքում: