Մատչելիության հղումներ

Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանեց Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։

Նա «Ազատության»-ն ասաց, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։

Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։

Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանն երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

XS
SM
MD
LG