Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Քիչ առաջ հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ լքում է պաշտոնը։ Պատճառների մասին նա հրաժարվում է խոսել, «Ազատությանն» ասել էր՝ մեկնաբանություն չի ուզում տալ։
Ֆեյսբուքյան գրառմամբ Քերոբյանը միայն հայտնել էր, թե պաշտոնից հեռանալու ցանկություն նախորդ երեք տարիներին էլի է ունեցել։