Վճռաբեկ դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը, «Ազատության»-ը փոխանցեցին դատախազությունից։
Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։
Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։
Փետրվարի 16-ին լրանում է Խաչատուրովի մեղադրանքի վաղեմության ժամկետը։ Նրա փաստաբանն ասել էր՝ չի հասկանում, թե ինչու է դատախազությունը ցանկանում կրկին կալանավորել Խաչատուրովին, այն դեպքում, երբ փետրվարի 16-ից հետո գեներալ-մայորին ազատազրկել այլևս չեն կարող։