Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահը ԵԱՀԿ դիտորդներին խնդրում է ընտրությունները դիտարկել նաև «ազատագրված տարածքներում»


Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովն այսօրվա ասուլիսում դիմել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդներին, որպեսզի նրանք փետրվարի 7-ին նախագահական ընտրությունների դիտարկում անցկացնեն նաև Ադրբեջանի «ազատագրված տարածքներում»։

Նա ասել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են այդ տարածքներ ու հանդիպել շրջանային ընտրական հանձնաժողովների նախագահների հետ։

«Մեր հատուկ խնդրանքն է, որ քվեարկության օրը միջազգային կազմակերպությունները գտնվեն ազատագրված տարածքներում։ Դա հարգանք կլինի ադրբեջանական ժողովրդին։ Որոշ կառույցներ արդեն հայտարարել են, որ քվեարկության օրը կգնան ազատագրված տարածքներ»,- ասել է Փանահովը։

XS
SM
MD
LG