Մատչելիության հղումներ

Բաքուն «ազատագրված տարածքներում» 26 ընտրատեղամաս է ստեղծել


Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանաhով, արխիվ
Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանաhով, արխիվ

2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Ստեփանակերտում [հաղորդագրությունում ասվում է Խանքենդի] կքվեարկի 800-900 քաղաքացի: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Նրա փոխանցմամբ, «ազատագրված տարածքներում» արդեն ստեղծվել են 26 գործող ընտրատեղամասեր:

«Ազատագրված տարածքներում քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Մեկ տեղամասում` 800-900 ընտրող։ Սա բավականին լավ թիվ է»,- ասել է Փանահովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG