Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ «ազատագրված տարածքներում» ընտրական հանձնաժողովներ են ձևավորվել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանաhովի հայտարարությունը։
Նա նշել է, որ «ազատագրված տարածքների» ընտրատեղամասերը հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով։
«Այնտեղ աշխատանքները գրեթե ավարտված են, դրանք կարող են օրինակ ծառայել նաև այլ մարզերի ընտրատեղամասերի համար», - ասել է ԿԸՀ նախագահը։
Ավելի վաղ Փանահովը հայտնել էր, որ «ազատագրված տարածքներում» արդեն ստեղծվել են 26 գործող ընտրատեղամասեր:
«Այնտեղ քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Մեկ տեղամասում` 800-900 ընտրող։ Սա բավականին լավ թիվ է»,- ասել էր ԿԸՀ նախագահը։