Մատչելիության հղումներ

Բաքուն առաջիկայում Երևանին կփոխանցի խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկները


Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը և պատասխանը կփոխանցի առաջիկայում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», - ասել է Բայրամովը։

Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել:

Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները։ Հունվարի 8-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ ակնկալում է Ադրբեջանի պատասխանը։

Տարեվերջին թեև Բաքուն ու Երևանը հայտարարում էին, թե զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում, սակայն Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե դրանում որոշակի հետընթաց կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG