Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր, կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
SPECA-ի 25-ամյակի համաժողովը նախագահում է Ադրբեջանը:
Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։