Կառավարության այսօրվա որոշմամբ, Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ։
«Տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերի մասին, նշանակվելու պարագայում պատրաստ եմ մեծ նվիրումով ու նվիրատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը», - կառավարության նիստում ասաց Ղազարյանը։
Երեկ «Ազատության»-ը հայտնի էր դարձել, որ նա կնշանակվի արդեն երկու շաբաթ թափուր մնացած այս պաշտոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում պետական բյուջեի միջոցներով կառուցվող դպրոցներում ու մարզադպրոցներում հունվարի սկզբին բազմաթիվ խախտումներ հայտնաբերեց։ Վարչապետի խիստ նկատողությանը հաջորդեց մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունը։
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։