Մատչելիության հղումներ

Գրիգորյանը Շոլցի խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ Ախ գրասենյակի
Լուսանկարը՝ Ախ գրասենյակի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:

Արմեն Գրիգորյանը Դավոսում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպման շրջանակներում։ ԱԽ քարտուղարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խորհրդականի հետ։

XS
SM
MD
LG