Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիս Աննենի համատեղ ասուլիսը, Երևան, 22-ը նոյեմբերի, 2023թ.
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիս Աննենի համատեղ ասուլիսը, Երևան, 22-ը նոյեմբերի, 2023թ.

Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես դրամաշնորհներ ու վարկեր։ Այսօր այդ մասին Երևանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիլս Անենը։

Վերջինիս խոսքով՝ դա հստակ ազդանշան է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան ու Հայաստանը համագործակցության նոր ուղի են բացում։ «Հայաստանը կրկին ապացուցել է, որ հանձնառու է ժողովրդավարությանը, ժողովրդավարական հասարակությանը», - ընդգծել է Գերմանիայի պետքարտուղարը։

Երևանում երկու երկրների միջկառավարական երկօրյա բանակցություններ են անցկացվել։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG