Մատչելիության հղումներ

Գերմանիան հանդես է գալիս, որ էսկալացիա չլինի տարածաշրջանում, պատուհանն օգտագործվի խաղաղության համար. Բերբոք


«Ես հանդես եմ գալիս, որ էսկալացիա տեղի չունենա այս տարածաշրջանում, որ այս պատուհանն օգտագործվի խաղաղության համար», - Հայաստանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։

Նախարարն, ըստ էության, ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյոք Գերմանիան պատրա՞ստ է կանգնեցնել նավթի ու գազի ներկրումը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա։

«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կանգնած է այդ երկու երկրների կողքին, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի», - ասաց նա։

«Որպես Գերմանիա՝ մենք նույնպես զգում ենք, թե ինչքանով ենք կախված Ռուսաստանից, և գիտենք Հայաստանի մասով ևս, բայց մի օրում դա չի փոխվելու, բայց պետք են ամուր գործընկերներ, մեր էներգետիկ կախվածությունից մենք ինքներս ազատվել ենք», - նկատեց նա։


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, նշեց, որ այսօր էլ կան լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանը դեռ տարածքային պահանջների հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կան վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։

«Չայած բոլոր բարդություններին, բոլոր մարտահրավերներին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության հասնելու, գնալ խաղաղության հաստատմանը», - նշեց նախարարը։

Սա Բերբոքի առաջին այցն է Հայաստան, այստեղից նա կմեկնի Ադրբեջան։

XS
SM
MD
LG