Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ու եվրոպացի պաշտոնյաների հետ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ, 14-ը հունվարի, 2024թ.
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ, 14-ը հունվարի, 2024թ.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ նրանք քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր, նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Գրասենյակից փոխանցում են, որ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ:

Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG