Մատչելիության հղումներ

Հայտնի ռուս արձակագիր Բորիս Ակունինն «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել


Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնի ռուս արձակագիր և թարգմանիչ Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլի) ընդգրկել է «օտարերկրյա գործակալների» ցանկում։

Գերատեսչությունն այս որոշումը հրապարակել է ուրբաթ երեկոյան՝ նշելով, որ Ակունինը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել «ուկրաինական բանակի օգտին կազմակերպված դրամահավաքներին մասնակցելու համար»։

Ակունինը ավելի քան ութ տասնյակ գրքերի հեղինակ է, տարիներ շարունակ զբաղվել է ճապոնացի գրողների ստեղծագործությունների՝ ռուսերեն թարգմանություններով։

Ակունինը 2014 թվականին հեռացել է Ռուսաստանից՝ բողոքելով Ղրիմի բռնակցման դեմ։

XS
SM
MD
LG