Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 24-ին նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին «օտարերկրյա գործակալ» է ճանաչել։
Նրանից բացի «օտարերկրյա գործակալների» ցանկը համալրել են պատմաբան Իլյա Վենյավկինը, լրագրողներ Իլյա Դավլյաչինը և Իդրիս Յուսուպովը, «Լյուդի» ՍՊԸ-ն։
Միխայիլ Կասյանովը 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահը։ 2005 թվականից անցել է ընդդիմության շարքերը:
Forbes հանդեսը 2017-ին Կասյանովին անվանել է «արդի Ռուսաստանի պատմության ամենաարդյունավետ վարչապետերից մեկը»:
Կասյանովը ղեկավարել է «Ժողովրդական ազատություն» կուսակցությունը և Ռուսաստանի ժողովրդական-դեմոկրատական միությունը:
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միխայիլ Կասյանովը 2022 թվականին լքել է հայրենիքը: