Իրանի հետախուզության նախարարությունն այսօր հաղորդել է, որ հունվարի 3-ին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով արդեն 35 ձերբակալված կա։
Այս մասին գերատեսչությունից հաղորդել են Իրանի պաշտոնական IRNA գործակալությանը։
Իրանցի ուժայինների տվյալներով՝ կասկածյալների ձերբակալությունները իրականացվել են երկրի մի շարք շրջաններում, այդ թվում` Թեհրանում, Սպահանում և Արևմտյան Ադրբեջանում։
Հետախուզության նախարարությունը նաև հաղորդել է, որ ահաբեկչական գործողության համակարգողը Իրան է մուտք գործել երկրի հարավ-արևմտյան սահմանով և լքել է այն պայթյուններից երկու օր առաջ։