Մատչելիության հղումներ

Չնայած շուրջ մեկ տասնյակ երաշխավորությանը՝ Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց


Չնայած շուրջ մեկ տասնյակ քաղաքական գործիչների և պատգամավորների երաշխավորությանը՝ դատավոր Դոլմազյանը երեկ մերժեց կալանքից ազատել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանին։

Ընդորում, դատավորը չբավարարեց տնային կալանք, 40 միլիոն դրամ գրավ և երաշխավորություն համակցված խափանման միջոցների միջնորդությունը և Աշոտյանի կալանքը երակարաձգեց ևս 3 ամսով՝ մինչև ապրիլի 15-ը։

Աշոտյանին կալանքից ազատելու երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի արտաքաին գործերին նախկին նախարար, «ժառանագություն» կուսկացության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, խորհրդարանի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակացությունների պատգամավորները, նաև Հանրապետականի իշխանության տարիներին այս ուժին ամենաշատը քննադատած Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ Ազգային կոնգրես» կուսկացության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ընդորում, դատարանում ներկայացնելով Աշտոյանին կալանքից ազատելու իր միջնորդությունը, Լևոն Զուրաբյանը պնդեց՝ Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Շուրջ 7 ամիս անազատության մեջ գտնվող Աշոտյանը մեղադրվում է Բժշկական համալսարանում չարաշահումների գործով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով և կալանքի տակ է արդեն 7 ամիս։

XS
SM
MD
LG