Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ։
Դատարանն այսօր մերժել է Աշոտյանի փաստաբանների վերաքննիչ բողոքները։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ՍՄարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ», - ֆեյսբուքում գրել է Աշոտյանի փաստաբանը:
48-ամյա ընդդիմադիր գործչին անցած տարի էր մեղադրանք առաջադրվել, նա յոթ ամիս ազատության մեջ էր և կալանավորվեց միայն այս տարվա հունիսին, երբ քննիչները պնդեցին, որ փորձել է խոչընդոտել գործի քննությունը։
Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։
Մեղքը չընդունող Աշոտյանի թիմակիցները պնդում են, որ նա քաղբանտարկյալ է և բանտում է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունը կոշտ քննադատելու համար։