Մատչելիության հղումներ

Սլուցկին ու Դավանկովն առաջադրվել են որպես Ռուսաստանի նախագահի թեկնածուներ


Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովն առաջադրվել են որպես նախագահի թեկնածու մարտի 17-ին կայանալիք ընտրություններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է երկուսի թեկնածությունը, բայց դժվար թե նրանցից որևէ մեկը լուրջ մատրահրավեր նետի արդեն երկու տասնամյակ երկիրը ղեկավարող Վլադիմիր Պուտինին։

Նրա հիմնական մրցակիցները՝ Ալեքսեյ Նավալնին ու Վլադիմիր Կարա-Մուրզան երկարատև ազատազրկման են դատապարտված, ըստ իրավապաշտպանների՝ քաղաքական շարժառիթներով։

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ԿԸՀ-ն չէր գրանցել նաև լրագրող Եկատերինա Դունցովայի թեկնածությունը, պնդելով, թե նրա առաջադրման փաստաթղթերում ավելի քան հարյուր սխալ է հայտնաբերվել։

XS
SM
MD
LG