Ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնության 2024 թվականի նախագահական ընտրություններում պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի ինքնառաջադրման այսօրվա դրությամբ հավաքվել է ավելի քան կես միլիոն ստորագրություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Սուվորովան։
«Մոսկվայի մարզից հավաքված ստորագրությունների առաջին մասն այսօր բերվել է կենտրոնական շտաբ, մյուս շրջանները կսկսեն ստորագրություններն ուղարկել հունվարի 5-ից: Տարածաշրջանային շտաբի վերջին տվյալներով՝ ողջ տարածքում հավաքվել է ավելի քան 500 հազար ստորագրություն ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի, և այժմ մեր իրավաբանները կսկսեն ստուգել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», - հաղորդել է Սուվորովան։
Թեկնածությունը գրանցելու համար ինքնառաջադրվող քաղաքացին պետք է հավաքի առնվազն 300 հազար ստորագրություն:
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 17-ին: