Պետք է վճռական դուրս գալ Կրեմլի ուղեծրից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ի՞նչ անել Ռուսաստանի հետ, նրանք շատ բաց ասում են, որ՝ «առանց մեզ խաղաղություն հնարավոր չէ», բայց նրանց միջնորդածն, իհարկե, Հայաստանում տեսել են արդեն:
Բարսեղյան. - Խանդով է վերաբերվում ամեն անգամ: Ռուսաստանն, ըստ ամենայնի, հասկացել է, որ նախկին գաղութները, որքան էլ ինքը փշոտ ձեռնոցներով փորձում է պահել իր ազդեցության տակ, բոլորը հասկացել են, որ դրանից շատ մեծ վնասներ են գալիս բոլորին, ոչ միայն Հայաստանին, այլև մյուսներին: Ադրբեջանն, իհարկե, կարողացավ Ռուսաստանի օգնությամբ և՛ պատերազմ սկսել, և՛ պատրաստվել պատերազմի, և՛ հաղթել, բայց, այնուամենայնիվ, հաղթանակը լիակատար չէ, որովհետև իր տարածքում հայտնվեցին նախկին գաղութատիրոջ զինված ուժերը: Բոլորը՝ և՛ Հայաստանի իշխանությունը, ինչպիսին էլ լինեն, և՛ Ադրբեջանի, և՛ մյուսների հասկացել են, որ ինչքան հեռու այնքան լավ: Ռուսաստանն էլ է նկատել դա ու ամեն անգամ փորձում է տարբեր գործիքներով վերադարձնել իր ուղեծիր նախկին գաղութներին՝ բանակցությունները միայն մեզ մոտ կարող են արդյունավետ լինել, «Կոմերսանտ»-ի հոդվածն այն մասին, որ հարազատի պես զրուցում էին ճաշի սեղանի շուրջ Փաշինյանն ու Ալիևը՝ տեսեք-տեսեք ինչ բարի գործ ենք արել մենք:
«Ազատություն». - Զախարովան արդեն լավատես է:
Բարսեղյան. - Բայց միաժամանակ նաև շեշտում է, որ Արևմուտքը մեկ է՝ ձեզ խաբելու է, լրիվ այս քաղաքականությունը մանկական մակարդակի է իջեցվում այդպիսի 17-18-րդ դարերում մնացած գաղութատիրոջ վարքում: Վաղուց պետք է հասկանային, որ գաղութներ կորցնելուց հետո հարկավոր է արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ անել, ոչ թե շարունակել վարվել գաղութների հետ այնպես, ինչպես վարվում էին 500 տարի առաջ: Ի՞նչ անել, ունենալ ավելի վճռական, ավելի բանիմաց, փորձառու իշխանություն: Առայժմ մենք այդ բախտը չունենք, ունենք այն, ինչ ունենք, և ժողովրդի մանդատը ստացած այս իշխանությունը իր գիտելիքների ու փորձի պաշարտով այսքանն է կարողանում անել: Ես հեռու եմ այն մտքից, թե դիտավորյալ խեղճ է պահում Հայաստանի իշխանությունը Հայաստանին, ես համարում եմ, որ գիտելիքների ու փորձի աղետալի ու ինքնասածիության, մեծամտության բերումով է, որ այսպիսի վարք է դրսևորում Հայաստանի իշխանությունը: Շատ դժվար է, չնայած հանրության պահանջներին և քննադատությանը, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունը Հայաստանը պահում է կրեմլական ուղեծրի մեջ: Հասկանալով, իհարկե, որ վնասներ կան, երևի թե վախենում են մեր իշխանությունները էլ ավելի մեծ վնասներ ստանալուց, գուցե աչքը տեսածից է վախենում, բայց սառը դատողությունը քաղաքականության մեջ պետք է ավելի բարձր դերակատարություն ունենար, օբյեկտիվ փաստերի շարանի քննությունը ցանկացած իշխանության՝ մեր երկրի վիճակում գտնվող, պետք է հուշեր, որ ավելի վճռական է հարկավոր գործել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.