Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մեկուսացման մասին հայտարարություններն առասպել են և տեղեկատվական քարոզարշավ. Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:

Աշխարհում Ռուսաստանի մեկուսացման մասին հայտարարություններն առասպել են և տեղեկատվական քարոզարշավ, Կրեմլի կադետների միջազգային բարեգործական պարահանդեսի ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքն անընդհատ պնդում է, որ մենք մեկուսացված ենք, որ ոչ ոք չի աջակցում Ռուսաստանին, որ ոչ ոք չի գալիս մեր երկիր: Այս ամենն առասպել է, տեղեկատվական քարոզարշավ»,- պնդել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ պարահանդեսը մարդասիրական համագործակցության բաղադրիչ է և արտացոլում է այն փաստը, որ երիտասարդ սերունդն, այդ թվում՝ օտարերկրացիները, հարգում է Ռուսաստանի պատմությունը։

«Կարծում եմ՝ սա ևս մեկ դրսևորում է այն բանի, որ ինչ էլ ասեն, ոնց է անվանեն, ինչ էլ փորձեն սերմանել՝ մենք պետք է առաջ գնանք, անենք այն, ինչ պետք է անենք, իրագործենք մեր նպատակներն ու խնդիրները»,- հայտարարել է Զախարովան և ավելացրել. «Նրանք, ովքեր մեր ընկերներն են ու դաշնակիցները, միշտ կմնան մեզ հետ: Սա դրա ևս մեկ հաստատումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG