Մատչելիության հղումներ

«Մենք կհասնենք նաև «Համաս»-ի ղեկավարությանը»․ Իսրայելի բանակի ԳՇ պետ


Իսրայելի պատերազմը «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) դեմ կտևի շատ ամիսներ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևիի հայտարարությունը Գազայի սահմանից։

«Չկան կախարդական լուծումներ, չկան կարճ ուղիներ` ահաբեկչական կազմակերպության կազմաքանդման համար, կան միայն վճռական և համառ մարտեր», - լրագրողներին ասել է Հալևին՝ շեշտելով․ - «Մենք կհասնենք նաև «Համաս»-ի ղեկավարությանը, անկախ նրանից՝ դա տևի մեկ շաբաթ, թե ամիսներ»։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պատերազմն անվանել է «ծանր հանցագործություն» իր ժողովրդի դեմ:

Իսրայելի գործողություններն ինտենսիվացել են Սուրբ Ծննդյան տոներին։ Իսրայելական բանակը խաղաղ բնակիչներին կոչ է արել լքել տարածքը, թեև շատերն ասում են, որ գնալու ապահով տեղ չի մնացել:

Իսրայելը հայտնել է, որ երեքշաբթի օրը հարվածել է ավելի քան 100 օբյեկտի Գազայի կենտրոնական հատվածում։

Երեկ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 241 մարդ է զոհվել։

Անկախ լրատվական աղբյուրները շարունակվող պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել պաղեստինցիների հայտնած տվյալների արժանահավատությունը:

XS
SM
MD
LG