Անտեսելով հրադադարի մասին համաշխարհային կոչերը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) չի ոչնչացվել, հաղորդում է BBC-ին։
Նեթանյահուն, ով երկուշաբթի օրը այցելել է Գազայի հյուսիսում գտնվող իսրայելական զորքեր, իր առաջնորդած «Լիկուդ» կուսակցության օրենսդիրներին ասել է, որ պատերազմը դեռևս ավարտված չէ և հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե իր կառավարությունը կարող է մարտերը դադարեցնելու կոչ անել։
Նա ասել է, որ առանց ռազմական ճնշման Իսրայելին չի հաջողվի ազատել պատանդներին։ «Մենք կանգ չենք առնում, պատերազմը կշարունակվի մինչև վերջ», - ասել է Իսրայելի վարչապետը։
Երկուշաբթի օրը Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում Նեթանյահուն կրկնել է խաղաղության համար Իսրայելի երեք նախապայմանները՝ ծայրահեղական «Համաս»-ը պետք է ոչնչացվի, Գազան ապառազմականացվի, պաղեստինյան հասարակությունը՝ ապաարմատականացվի։